Ինչ հուշագիր են ստորագրելու Միրզոյանն ու Բլինկենը. մանրամասներ ԱԳ նախարարի այցից

Բլինկենն Արարատ Միրզոյանին կընդունի ԱՄՆ Պետական դեպարտամենտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանը և ԱՄՆ-ն միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին հուշագիր կստորագրեն։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրաֆիկից ենք տեղեկանում այդ մասին։
Նշվում է, որ նախ Պետական դեպարտամենտում Բլինկենը կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Դրանից հետո Բլինկենն ու Միրզոյանը հուշագիր կստորագրեն միջուկային ոլորտում քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման վերաբերյալ։
Հայտնել էինք, որ մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։
Տեղի կունենան հանդիպումներ նաև ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։