Արտաշատում 27-ամյա երիտասարդ է կախվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված:
Ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: