Ապրիլի 30-ից «Ազովստալ» գործարանից 101 մարդ է դուրս եկել. ՌԴ ՊՆ

Մարիուպոլ. Արխիվային լուսանկար
69 քաղաքացիական անձինք որոշում են կայացրել դուրս գալ ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ապրիլի 30-ից մայիսի 1-ը դուրս է եկել 101 մարդ, որոնցից 32-ը որոշել են մնալ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականների կողմից «Ազովստալ» գործարանում պահվող քաղաքացիական անձանց հանելու գործողության արդյունքում առաջին օրը՝ ապրիլի 30-ին, 25 մարդ է դուրս եկել մերձակա տներից ու ևս 21 մարդ՝ ձեռնարկության տարածքից: Բոլոր 46-ը կամավոր որոշում են կայացրել մնալ ԴԺՀ-ում։
«Գործողության երկրորդ օրը՝ մայիսի 1-ին, գործարանի տարածքից դուրս են բերվել ուկրաինացի ազգայնականների կողմից պահվող ևս 80 քաղաքացիական անձինք, որոնց տրամադրվել է գիշերակաց, սնունդ և անհրաժեշտ բժշկական օգնություն է առաջարկվել։ Ազատ արձակված 11 քաղաքացիները կամավոր որոշել են մնալ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում», - նշել են նախարարությունում։
Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից դուրս գալու որոշում են կայացրել 69 քաղաքացիական անձինք, որոնք փոխանցվել են ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։