ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի մեքենա, որի մեջ հայտնաբերվել է ՌՊԿ տեսակի 2 գնդացիր։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մեքենայում գնտվող երեք անձանցից մեկը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն»,- նշում են ոստիկանությունից։
Իրավապահ կառույցից հիշեցրել են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից։