Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և Հնդկաստանի վարչապետը զրույցել են հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik.Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին
Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ զրույց է ունեցել նաև հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանում։