Վրաերթ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վարորդն ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 01։00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Սամվել Ստեփանյանին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մինչ դեպքի վայրում սահմանազատում էր իրականացվում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Վարորդը, որի ինքնությունը պարզվում է, ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։