Ուկրաինայից Ղրիմ ավելի քան 140 օտարերկրացի է տեղափոխել. ՌԴ ՊՆ

Արմյանսկի բնակիչները. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ 247 օտարերկրյա քաղաքացու տեղափոխում էր կազմակերպվել Ղրիմ, որոնցից 38 երեխաներ էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Տարբեր երկրների, այդ թվում ԱՄՆ–ի, Հնդկաստանի, Վիետնամի, Բուլղարիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների ավելի քան 140 քաղաքացի ավտոբուսներով Ուկրաինայի Խերսոնի մարզից Ղրիմի Արմյանսկ են տեղափոխել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Տարհանումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից իրենց քաղաքացիների անվտանգ դուրսբերումն ապահովելու` դեսպանատների խնդրանքով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների հայտերով, որոնք նրանք ներկայացրել էին Խերսոնի քաղաքի ռուսական ռազմական պարետատուն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Խերսոնի կենտրոնական հրապարակում ռուս զինծառայողներն ապահովել են ռազմական գործողությունների անցկացման շրջանից հեռանալու ցանկություն հայտնած Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Լիտվայի, Վիետնամի, Հունաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ–ի և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգ նստեցում ավտոբուսներ, ինչպես նաև ՌԴ տեղափոխվելիս ապահովել են նրանց անվտանգությունը։
Ավելի վաղ ՀՌՕ զրահապատ գնացքներով 247 օտարերկրյա քաղաքացու` այդ թվում 38 երեխայի, տեղափոխում էր իրականացվել Ղրիմ։
ՌԴ–ն և Ուկրաինան փոխզիջման են գնում, նախագահները վերջնական փաստաթուղթ կստորագրեն. Պոդոլյակ
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 18–րդ օրը։