Արցախը զրկվել է գազամատակարարումից

Շուշի–Զառիֆլու հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով գազամատակարարումը խափանվել է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։
Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարը եղել է մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, դրա հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։