ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին մարտի 3-5-ը գործողում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի)։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
Խոջոյանը մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկայի զարգացման հեռանկարների քննարկմանը, ինչպես նաև ծանոթանալու է ռուսական «Միրատորգ» գենետիկական սելեկցիայի կենտրոնի գործունեությանը։
Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։