Վրաերթ Երևանում. 74–ամյա տղամարդը մեքենան թողել էր և փորձել ոտքով հատել ճանապարհը

Վրաերթի ենթարկվածի «Opel» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի»,–գրում է կայքը։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։

Պարեկները հայտնաբերել են նաև «Opel» մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է։ Նա վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրվող հատվածով փորձել անցնել փողոցը։
«Գրանդ Սպորտի» կին աշխատակցին առաջինը վրաերթի ենթարկած վարորդը ինքնակամ ներկայացել է

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով «Mercedes»-ը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։