Խոր Վիրապից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեռևս ահազանգ չեն ստացել։
Sputnik
Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել։
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ նախնական տվյալներով՝ խոտ է այրվում։
Խոր Վիրապից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել
Տեսանյութերից պարզ է դառնում, որ տարածքում քամոտ է ու հնարավոր է, որ կրակը դրանից ավելի է ուժեղանում։ Ծուխն անգամ մինչև վանք է հասնում։
Կապ հաստատեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որտեղից տեղեկացրին, որ դեռևս ահազանգ չեն ստացել և կապի մեջ են շրջակա միջավայրի նախարարության հետ` հստակ տեղը պարզելու համար։