Երևանում վրաերթի ենթարկված 15–ամյա աղջիկն ամիսներ անց հիվանդանոցում մահացել է

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Աղջիկն այս 7 ամիսների ընթացքում եղել է վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանում վրաերթի ենթարկված 15–ամյա աղջիկն ամիսներ անց հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքը տեղի էր ունեցել 2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում։ ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա աղջկան, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

«Հունվարի 25-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն: