Բոսֆորի նեղուցը երկկողմանի փակ է վատ տեսանելիության պատճառով

Բոսֆորի նեղուցը. Արխիվային լուսանկար
Բոսֆորի երկարությունը մոտ 30 կմ է։ Նեղուցի առավելագույն լայնությունը հյուսիսում 3700 մետր է, նվազագույն լայնությունը ՝ 700 մետր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Բոսֆորի նեղուցը երկկողմանի փակ է վատ տեսանելիության պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ստամբուլի նահանգապետի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։
«Բոսֆորի նեղուցի երթևեկությունը դադարեցվել է երկու ուղղություններով տեսանելիությունը կես մղոնից (մոտ 800 մ – խմբ.) քիչ է», - նշված է գրասենյակի Twitter-ի էջում:
Համացանցում են հայտնվել Թուրքիայի նավթատարի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
Բոսֆորը նեղուց է Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը կապում է Սև ծովը Մարմարա ծովի հետ։ Զուգակցված Դարդանելի նեղուցի հետ՝ այն կապում է Սև ծովը Էգեյան ծովին, որը Միջերկրական ծովի մի մասն է։ Բոսֆորը աշխարհի ամենանեղ միջմայրցամաքային նեղուցն է։