Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը

Գյուղացները զրկվել են գյուղը սպասարկող թիվ 44 երթուղուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի Sputnik. Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Բողոքի պատճառն այն է, որ գյուղը սպասարկող թիվ 44 երթուղու շահագործման ժամկետը լրացել է, ու գյուղացիները զրկվել են այդ երթուղուց։
Ստիպված ենք արել, որ մեզ մարդ համարեն. բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ճանապարհը չեն բացելու՝ քանի դեռ չեն ժամանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը և Արարատի մարզպետը։
Տեղեկացնենք, որ 44 երթուղին սպասարկում է Մարմարաշենից Արգավանդ ճանապարհը՝ անցնելով Նոր Խարբերդ- Նորագավիթ- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնք գծով։