Արցախի ԱԱԾ–ն հերքում է, թե ադրբեջանցիներն ազատ մուտք են գործում Արցախի գյուղեր

Արցախի ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հերքում է այն լուրերը, թե ադրբեջանցիները կարողանում են ազատ մուտք գործել Արցախի որոշ գյուղեր։
ԱԱԾ–ն նշում է, որ նման հրապարակումներ են եղել Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում։

«Ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ասել է, որ հայուհի է, մերկ լուսանկարներ է ուղարկել և պահանջ ներկայացրել արցախցուն. ԱԱԾ
Արցախի ԱԱԾ–ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Բաքվից կսկսեն երթուղային ավտոբուսներ աշխատել դեպի Շուշի և Ակնա