Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

Ռուբեն Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ 75 տարեկան հասակում այսօր` հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նկարչի ֆեյսբուքյան էջում։
Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։
Աղբանոց 50 հազարանոցներից. ինչպես էր նկարիչ Ռուբեն Արուտչյանն ուզում հավաքարար դառնալ
Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։
2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձևայգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։
Հրեաների հուշարձանը, Շուշիի զինանշանն ու 50 հազար դրամանոցները. Արուտչյանն ու աշխարհը
Ռուբեն Արուտչյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցելԵրևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։
Նշենք, որ Ռուբեն Արուտչյանը նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին է և Միքայել Արուտչյանի եղբորորդին։
Մի փոքր Երևան կարելի է փրկել. Մեսչյանը հուսադրում է
Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17 ին, ժամը 17։00-20։00–ը, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում (հասցե` Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18- ին՝ ժամը 12։00-13։00–ը։