Տղամարդը Երևան-Արմավիր ճանապարհին մահացու վրաերթի է ենթարկվել մեքենայի անվադողը փոխելիս

Արխիվային լուսանկար
Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վրաերթի առնչությամբ քննություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Երևան-Արմավիր ավտոճանապարհին վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով 43-ամյա տղամարդը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Վրաերթ Էջմիածնում. 43-ամյա տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կիլոմետրին հարվածել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկել մեքենայի առջևի անվադողը փոխող 43-ամյա վարորդ Հովհաննես Կիրակոսյանին։
Երևանում 31–ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է
Տղամարդը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: