Ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը մարզերում պարբերաբար իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1765 խախտում։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, հայտնաբերվել է ոչ սթափ` 43, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։ 11 մեքենա շահագործվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի է եղել, իսկ 27-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Ոստիկանությունը զգուշացնում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրելու։