Վաշինգտոնում այս ձմռան առաջին ձյունն է տեղացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Խոշոր փաթիլներն արդեն իսկ ձյան հաստ շերտ են կազմել և ձնով են պատվել ծառերը։
Վաշինգտոնում այս սեզոնին ջերմաստիճանը հազվադեպ է զրոյից ցածր իջնում, բայց, դատելով կանխատեսումից, բացասական ցուցանիշները կպահպանվեն մինչև շաբաթվա վերջ: Եղանակի տեսության ազգային բյուրոն վարորդներին նախազգուշացրել է ձնաբքի մասին, քանի որ մինչև օրվա վերջ ձյան շերտը կարող է կազմել 30 սմ:
Տեղի իշխանությունները նաև հայտնել են, որ ձյան տեղումների պատճառով փակվել են մի շարք գրասենյակներ, Վաշինգտոնի բազմաթիվ դպրոցներ: