Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում. դատավորները որոշել են չլռել. «Ժողովուրդ»

Արխիվային լուսանկար
Մի շարք դատավորներ հրաժարվել են քաղաքական իշխանություններին հաճո որոշումներ կայացնելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, և դատավորները որոշել են լռելու փոխարեն հրապարակային պայքարել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հավելելով, որ դատավորների մի խումբ դատական համակարգում առկա իրավիճակի մասով դիմում է ներկայացրել ԲԴԽ-ին և արդարադատության նախարարին։ Անգամ ներքին խոսակցության ժամանակ կարծիք են հայտնել, որ ոչ մի սպասելիք չունեն:
«Էլիտար» դատավորների թվակազմը հաստատվեց. կառավարությունը որոշում է ընդունել
«Ժողովուրդ»– ը գրում է, որ այս իրավիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ դատական համակարգում մի շարք դատավորներ հրաժարվեցին քաղաքական իշխանություններին հաճո որոշումներ կայացնել։ Սրա հետևանքով դատավորների նկատմամբ 8 ամսվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցվել, իսկ ահա 2020 թվականի ընթացքում վարույթների թիվը եղել է 11-ը։

«Արդյունքում ԲԴխ-ի, արդարադատության նախարարության թիրախում հայտնվեցին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Զարուհի Նախշքարյանը, Գայանե Մազմանյանը, Մուրադ Հովակիմյանը, Արման Հովհաննիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Սերգեյ Մարաբյանը և Ալեքսանդր Ազարյանը։ Օրերս էլ հաստատվեց, որ քաղաքական իշխանությունները պատերազմ են հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն»,–գրում է թերթը։

Նշվում է նաև, որ վերոնշյալ անձանց մեջ կան դատավորներ, որոնց լիազորություններն ամեն կերպ ցանկանում են դադարեցնել, և նրանցից առաջինը դատավոր Զարուհի Նախշքարյանն է։
Դատավորների հետ կապված մոտ 200 բողոքներ են ուսումնասիրվում․ Անդրեասյանը՝ վեթինգի մասին
Ըստ «Ժողովուրդ»–ի` վերջինիս հանդեպ դրական արդյունքի հասնելուց հետո դատական համակարգը որոշել է չլռել ու կոնկրետ բունտի է պատրաստվում:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև Փաշինյանի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտության վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։