ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մեղավոր է օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Sun-ը, հայտարարել է զոհվածի հայրը ՝ Անատոլի Անդրոսովիչը։
Ավելի վաղ դերասանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կրակոցը տեղի է ունեցել ինքնաբերաբար, և ինքն ատրճանակի ձգանը չի սեղմել:
«Ինձ համար անհասկանալի է Ալեք Բոլդուինի պահվածքը։ Ինչու է նա ջնջել իր թվիթները, երբ պարզ դարձավ, որ փորձի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Եվ ինչու է նա կրակել նկարահանման նախապատրաստման ժամանակ։ Ատրճանակը չի կրակի մինչև ձգանը չքաշես, և Ալեքը մասամբ մեղավոր է այդ կրակոցի համար», - ասել է օպերատորի հայրը:
Նրա խոսքով ՝ Բոլդուինն ակնհայտորեն կրակել է։ Այդ պատճառով անհասկանալի է, թե ինչու դերասանը «չի կարող մասնակի պատասխանատվություն կրել օպերատորի մահվան համար»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին, Նյու Մեքսիկոյում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինը պատահաբար սպանել էր ֆիլմի օպերատորին:
Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել էին, բայց 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:
Ըստ դատարանի արձանագրությունների՝ ատրճանակը Բոլդուինին հանձնել է ոչ թե ֆիլմի հրացանագործը, այլ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը, որը 2019 թվականին հեռացվել է հոլիվուդյան ֆիլմերից մեկի նկարահանման հրապարակից՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտման համար։
Նա ատրճանակը հանձնել է Բոլդուինին՝ ասելով, որ զենքը մարտական փամփուշտներով լիցքավորված չէ։ Իսկ ֆիլմի հրացանագործը, որը պատասխանատու էր նկարահանման հրապարակում զինամթերք պահելու համար, զարմանում է, թե ինչպես կորող էր մարտական պարկուճը հայտնվել ատրճանակի մեջ։