«Կարող ենք այսօր փաստել, որ մի շարք ուղղություններ, որոնք կարող են բխել Հայաստանի տրանսպորտային շահից (առնվազն գոնե հանրային մակարդակում այդ մասին չի հայտարարվում), օրակարգում չկա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Իջևան–Ղազախ երկաթուղու հնարավոր վերաբացմանը, ինչի շուրջ ևս եղել են խոսակցություններ պաշտոնական մակարդակում, սակայն այսօր այդ երկաթուղին, որը քիչ թե շատ կարող է տեղավորվել մեր տրանսպորտային շահի մեջ, փաստորեն օրակարգից բացակայում է, մինչդեռ կարող էր ՀՀ–ի համար ելք ապահովել դեպի Հյուսիսային Կովկաս»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
«Արևելք–արևմուտք լոգիստիկան 1990–ականներից ի վեր դիտարկվել է որպես նախագիծ, որի հիմնական բենեֆիցիարներն են առավելապես Արևմուտքն` ի դեմս եվրոպական մի շարք երկրների, իսկ մեր տարածաշրջանում`Ադրբեջանն ու Թուրքիան։ Հիմքերը չկան ակնկալելու, որ այս երկաթուղու վերաբացումից մենք կարող ենք ունենալ լուրջ տնտեսական շահ, որովհետև լոգիստիկ և կոմերցիոն առումով այդ ենթակառուցվածքի օգտագործումը Հայաստանի ելքը դեպի Ռուսաստան ապահովելու համար նպատակահարմար չէ»,– նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։