ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։
Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն է, որն աշխատելիս է եղել անասնագոմում և որին խեղդել է գոմի տիրոջ շունը:
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Շանն էլ, shamshyan.com-ի բնորոշմամբ, մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։