ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, կրակը մարելուց հետո ննջասենյակում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 4-ին` ժամը 11։40-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Աղայան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աղայան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։50-ին։ Ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է տան բնակիչ Ռ․ Խ․-ի (ծնված 1947 թ․) դին։