Քարերը կփոխվեն, տարածքը կոռոգվի. «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվանը նորոգվում է

Համալիրի հիմնանորոգման աշխատանքներին մասնակցում է համահեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Բառացիորեն նույն նյութով, նույն ձևով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը – հեղ.)։ Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու»,– նշել է Կարապետյանը:
Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը. էկոնոմիկայի փոխնախարար
Նա ընդգծել է, որ վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության, այլև «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման, ջրամեկուսման պատճառով:
Հավելենք, որ համալիրի բացումը տեղի է ունեցել 1981-ի դեկտեմբերի 26-ին։