ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Կանանց ԱԱ ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ է մնացել մառախուղի պատճառով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը կայացել է այսօր` նոյեմբերի 30–ին, Երևանում: Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվել է 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր:
Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրեցին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին, սկսած 69-րդ րոպեից: