«Այո, Ռուսաստանը պետք է իր մեջ ուժ և հնարավորություն գտներ 44-օրյա պատերազմ թույլ չտալու համար ... Դեռ 2011-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Բաքուն ուզում է ոչ թե պարզապես լուծել հակամարտությունը, այլ ռազմական ռևանշի հասնել։ Այն ժամանակ պայմանագրի համաձայնեցված տեքստն Ադրբեջանի նախաձեռնությամբ տապալվեց։ Ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմին ռևանշ էր պետք, ինչպես նաև բավարարել թուրքական նկրտումները։ Իսկ թուրքերին առիթ էր պետք տարածաշրջանում հայտնվելու համար։ Հենց այդ պատճառով Մոսկվան պետք է լայնածավալ բախումներ թույլ չտար», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը։
Ռուսաստանը` որպես միջնորդ, չի կարող պաշտոնապես դեմ խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Բայց պետք է հստակ նշվի, որ փաստաթղթի ստորագրումը Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից հանելու հոմանիշ չէ։ Այդ հարցերը պետք է առանձնացվեն։ Ադրբեջանն այդ ամենը «փաթեթավորում» է, բայց Մոսկվան ու Երևանը պետք է շահագրգռված լինեն, որ այդ փաթեթը բացվի։