ՀՀ արևելյան սահմանագոտում էական միջադեպեր չեն գրանցվել

Վերջին ժամերին համացանցում տարածվող տեսանյութերում ներկայացվող իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում ժամը 14.00-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվական կենտոնը շեշտում է, որ համապատասխան կառույցներն ուսումնասիրում են համացանցում և լրատվամիջոցներում սահմանային բախումների վերաբերյալ տարածվող տեսանյութերը։
Դատախազությունը կոչ է անում դադարեցնել գերիների հարցով անիմաստ քննարկումները
«Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք` համացանցում տեսանյութեր են տարածվել սահմանի վերաբերյալ։ Դրանք հրապարակող օգտատերերը կից գրել են, իբր, տեսանյութում կատարվող իրադարձություններն այսօրվա են։