Մահվան ելքով վրաերթ Երևանում. 83–ամյա կինն անցել է չթույլատրելի հատվածով

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի ունեցել երեկ` նոյեմբերի 15–ին, ժամը 22։40-ի սահմաններում։
Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 83-ամյա Լիդա Պ-ն է։
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
Դեպքի վայրում հավաքվածները Շամշյանին ասել են, որ շտապօգնությունը կարճ ժամանակ անց դեպքի վայրում է եղել, բայց ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վրաերթի ենթարկվածի կյանքը։ Նա, գիտակցության չգալով, մահացել է։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը)։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։