Երգչուհի Մանիժան ամուսնանում է. նա սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել

Հայտնի երգչուհին նշանադրության մատանին ցույց է տվել երկրպագուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ երգչուհի Մանիժան ամուսնանում է։ Նա այդ մասին հայտնել է Instagram–ի իր բաժանորդներին։
Երգչուհին «սթորիզ» է հրապարակել սիրեցյալի և գրել. «Ես ասացի` այո»։ Լուսանկարում չի երևում նրա ապագա ամուսնու դեմքը, փոխարենը երգչուհին ցուցադրել է նշանադրության մատանին։
Մանիժայի գրառումը
Հայտնի է, որ Մանիժան ամուսնանում է ռեժիսոր Լադո Կվատանիայի հետ։ Հենց նա էր «Եվրատեսիլ-2021» մրցույթում Մանիժայի ելույթի ռեժիսորը։
Նշենք, որ Մանիժային «Եվրատեսիլին» մասնակցելու համար ռուսաստանցիներն ընտրել էին մարտի 8-ի ազգային քվեարկությամբ` Առաջին ալիքով հեռարձակվող հատուկ շոուի ժամանակ։
«Եվրատեսիլի» համար նախատեսված երգը Մանիժան գրել էր ազգային ընտրությունում հաղթելուց մեկ տարի առաջ, իսկ երաժշտության հեղինակներն են իսրայելցի Օրի Ավնին և Օրի Կապլանը։
Վեներան Այծեղջյուրում է. սիրո և կարիերայի հորոսկոպ` կենդանակերպի բոլոր նշանների համար
«Russian Woman» երգի տեսահոլովակը YouTube–ում տասնյակ միլիոնավոր դիտումներ է հավաքել, թեև մրցույթի արդյունքում Մանիժան 204 միավոր էր հավաքել` զբաղեցնելով միայն 9-րդ հորիզոնականը։
Սիրավեպ եղե՞լ է․ Աբրահամ Ռուսոն պատմել է Քրիստինա Օրբակայտեի հետ հարաբերությունների մասին