Շփման գիծ. շարունակվող կրակն ու խաղաղապահների առաքելությունն Արցախում

Արցախում տեղի ունեցող ցանկացած ողբերգական միջադեպ քննադատական արձագանք է առաջացնում խաղաղապահների հասցեին։ Սակայն իրավիճակի հպանցիկ վերլուծությունը թույլ է տալիս համոզվել, որ դա բխում է առաջին հերթին խաղաղապահների դերի և խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության պակասից:
Sputnik
Արցախում ռուս խաղաղապահներին հաջողվում է զսպել ծանր սպառազինությունների կիրառմամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Ինչ վերաբերում է տեղային մակարդակով կրակոցներին, ապա ցանկացած խաղաղապահ գործողության համար դա խնդիր է, որի կարգավորումը ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում։

Տեղակայումը տեղանքում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված է 1960 ռուս զինծառայող և 27 ստացիոնար դիտակետ: Խաղաղապահ գործողության իրականացման տարածքը բաժանված է երկու գոտու՝ «Հյուսիս» և «Հարավ»:
Հակամարտության կողմերը պայմանավորվել են, որ խաղաղապահները կտեղավորվենտրանսպորտային զարկերակների վրա, որոնցով երկուստեք ակտիվ տեղաշարժ է ընթանում, այդ թվում՝ ռազմական շարասյուների: Դիտակետերըտեղակայված են նաև այն վայրերում, որտեղ սահմանազատման գիծն անցնում է բնակավայրերին մոտ և այնտեղ, որտեղ երկու կողմերի դիրքերում ակտիվությանը հետևելու համար խորը տեսանելիություն է ապահովված:
«Դեդո, մեր պոլկայում արդեն թորքերն են». Գարեգին պապն ընտանիքից ծածուկ է պատերազմ մեկնել
Այնտեղ, որտեղ տեղակայված են խաղաղապահների ստացիոնար դիտակետերը, մինչև օրս ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն, օրինակ, այն բարձունքներում, որտեղ հակառակորդ կողմերի դիրքերը դեմ առ դեմ են գտնվում, խաղաղապահները մշտապես ներկա չեն։
Այդ ուղղություններով հրադադարի ռեժիմի հսկումն իրականացվում է զրահատեխնիկայով (ՀՄՄ, զրահափոխադրիչներ) կամ այլ տրանսպորտային հատուկ միջոցներով («Тигр», «Патриот») պարեկության մեթոդով: Խաղաղապահները շարժական դիտարկում են անցկացնում՝ որոշակի ժամանակային ընդմիջումով։
Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է ԼՂ–ում խաղաղ բնակչի սպանությունը
Անհրաժեշտության դեպքում պարեկային շարժման ինտենսիվությունն աճում է։ Այսինքն՝ միամտություն է կարծելը, թե խաղաղապահներն ուս– ուսի կանգնած են սահմանազատման գծի ողջ երկայնքով։

Գործունեության արդյունավետությունը

Ներկայում Արցախում հայկական և ադրբեջանական կողմերից մոտ 200 մարտական դիրք կա։ Եվ հենց այնտեղ, որտեղ ստացիոնար խաղաղապահ հենակետեր չկան, փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Մի իրավիճակում, երբ դեմ դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա զինված մարդիկ են կանգնած, չափազանց մեծ է հավանականությունը, որ որևէ մեկը կարող է խոցող կրակ բացել։
Ակնհայտ սադրանքի հետևանք. Արցախի միջադեպով քրեական գործ է հարուցվել
Պատճառները տարբեր են․ գիշերային խշխշոցներ, վախ, հակառակորդի սադրիչ գործողություններ, ալկոհոլի ազդեցություն և այլն։ Չնայած փոքր թվաքանակին՝ մեկ տարվա ընթացքում խաղաղապահներին հաջողվել է զգալիորեն նվազեցնել լարվածությունն ու առճակատման ֆոնը։ Այդ խնդիրը հաջողվել է լուծել ոչ թե անձնակազմի թվի, այլ հրամանատարության բանիմացության շնորհիվ։
Ռուս զինվորականները պայմանավորվածություն են ձեռք բերել ստացիոնար դիտակետերի հարևանությամբ գտնվող մի քանի տասնյակ դիրքերից հայկական և ադրբեջանական ուժերը հայելային հետ քաշելու մասին: Ամրաշինական կառույցները, որտեղ մեծ թվով զինված մարդիկ մարտական հերթապահություն էին իրականացվում, քանդվել են և ծածկվել հողով։ Դրանով իսկ զորքերի սահմանազատման գծի այդ հատվածներում ողբերգական ելքով բախումների և փոխհրաձգությունների հավանականությունը նվազել է։

Ողբերգական միջադեպեր

Հրադադարի կնքումից հետո խաղաղ բնակչի մահվան առաջին դեպքը Մարտակերտում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սպանվել էր տարեց տրակտորիստը:
Իսկ վերջին ողբերգական միջադեպը տեղի ունեցավ Շուշիի մերձակայքում, երբ ջրատարի վերանորոգման ժամանակ ադրբեջանցի զինծառայողի կրակոցների հետևանքով զոհվեց մեկ հայ բնակիչ, ևս երեքը վիրավորվեցին:
Ռուս խաղաղապահների ներկայությունը միշտ անհրաժեշտ կլինի. ՀՀ նախագահ
Դա առաջին օրը չէր, որ բրիգադն աշխատում էր այդ հատվածում։ Նրանց ներկայությունը չեզոք (մոխրագույն) գոտում համաձայնեցված էր ադրբեջանական կողմի հետ։ Բայց այդ օրը քաղաքում միջոցառում էր ընթանում՝ բարձրաստիճան անձանց մասնակցությամբ, որոնց ուղեկցում էին սեփական թիկնապահները։ Վիրավոր շինարարներից մեկի խոսքով՝ իրենց վրա ոչ զինվորական համազգեստով մարդ է կրակ բացել։
Մինչ սպանությունը մարտակերտցին տրակտորով ռուս խաղաղապահի հետ մի քանի պտույտ է կատարել
Ամենայն հավանականությամբ, դա անվտանգության ծառայության աշխատակից է եղել, որը որոշել է իր ձևով հարցը լուծել։ Սրա պատասխանը դարձավ նոյեմբերի 13-ի միջադեպը, երբ Արցախի բնակիչը պայթուցիկ սարք նետեց Շուշիի մոտ ադրբեջանական դիրքի վրա։ Խաղաղապահները ձերբակալել են նրան և փոխանցել Արցախի իրավապահներին։
Ռուս խաղաղապահների առաքելությունը բարդացնում է այն փաստը, որ Բաքուն մինչ օրս չի հաստատել նրանց մանդատը։ Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում հանդիպում են «ժամանակավոր տեղակայված ռուս խաղաղապահներ» ձևակերպումները։ Չէ՞ որ խաղաղապահ զորակազմի ներկայությունը միակ զսպող գործոն է Բաքվի և Անկարայի համար։
Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
Ռուս զինվորականներն իրենց գործողություններում սահմանափակված են նաև միջազգային նորմատիվ-իրավական ակտերով, որոնք կարգավորում են հակամարտության գոտիներում նման գործողությունների անցկացումը: Այդ ակտերը, օրինակ, լրջորեն սահմանափակում են խաղաղապահների՝ այս կամ այն իրավիճակում կրակ բացելու հնարավորությունները։ Շատ միջադեպեր ստիպված են լինում կարգավորել զինծառայողների արագ և վճռական արձագանքի, փորձի և անձնական հատկանիշների շնորհիվ։
Ալիևը կրկին հայատյաց հայտարարություն է արել. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը Շուշիի դեպքին
Թե՛ Արցախում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերի միջև չգրված կանոն է գործում. եթե հակառակորդի դիրքերում մտահոգիչ ակտիվություն է նկատվում, ապա առաջին հերթին նախազգուշական կրակոցներ են արձակվում օդ։ Եթե դա արդյունք չի տալիս և, օրինակ, դիրքերի ամրացման ինժեներական աշխատանքները շարունակվում են, ապա դիպուկահար զենք է կիրառվում։
Կրակում են տեխնիկային՝ այն շարքից հանելու համար, կամ որպեսզի ստիպեն մեխանիզատորին դադարեցնել աշխատանքն ու թաքնվել ապաստարանում։
Դա ամրությունների կառուցումը կանխելու արդյունավետ և անարյուն միջոցներից մեկն է։