Կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը

Սերժ Սարգսյանը մոր հետ
Sputnik
Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 20-ին, մահացել էր Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։