Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում ՌԴ դեսպանատան մոտ

Ռուս դիվանագետի մահվան վարկածները դեռ հստակ չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուս դիվանագետին մահացած են գտել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի մոտ։ Ենթադրվում է, որ տղամարդը պատուհանից է ընկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Spiegel-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան է Բեռլինի ոստիկանությունը շենքի մոտ հայտնաբերել տղամարդու դի:
«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Ենթադրվում է, որ 35-ամյա տղամարդը՝ դեսպանատան երկրորդ քարտուղարը, վայր է ընկել շենքի վերին հարկից։ Նա հավատարմագրվել էր 2019 թ․-ի ամռանը։ Անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են, որ ենթադրյալ ընկնելու հանգամանքները և մահվան պատճառն անհայտ են:

Թերթի տեղեկություններով՝ դիվանագետի մարմինը տեղափոխվել է Ռուսաստան։ Դեսպանատունը «էթիկական նկատառումներով» հրաժարվել է մեկնաբանություններ տալ պարբերականին։

Թերթը պնդում է, որ Գերմանիայի անվտանգության ծառայությունների կարծիքով՝ նա հատուկ ծառայությունների քողարկված աշխատակից է եղել։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտնել է, որ տեղյակ է Բեռլինում ՌԴ դեսպանատան աշխատակցի զոհվելու մասին, սակայն չի մեկնաբանում մանրամասները՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով: