ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Առեղծվածային պայմաններում մահացել են 11–ամյա և 19–ամյա քույրեր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ են տեղափոխվել 2 աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի սահմաններում, Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհի 11-ամյա Ս. Ն-ն, իսկ անգիտակից վիճակում՝ նույն գյուղի բնակիչ՝ 19-ամյա Շ. Ն-ն, որը նույնպես որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։
Աղջիկների մահվան պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։
Աղջիկների մահվան պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։