ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի որոշ հատվածներում է ձյուն է տեղում։
«Լոռու մարզի Սպիտակ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԻՆ–ի` Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց։
Նշվում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։