Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 105 գերի. Զախարովա

Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 122պահվող անձ՝ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2020 թվականի դեկտեմբերից 105 մարդ է վերադարձել Հայաստան, իսկ 17 -ը ՝ Ադրբեջան: Մենք հույս ունենք, որ պահվող անձանց վերադարձնելու գործընթացը կշարունակվի», - ասաց Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել տրամադրել անհրաժեշտ օգնությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղիներով։
Բաքվի «բարի կամքի» դրսևորումը. ի՞նչ է թաքնված հայ գերիների վերջին խմբի վերադարձի հետևում
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:
Գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է․ Զախարովա
2014-ի հուլիսին քաղաքացիական հագուստով, զինված երեք ադրբեջանցիներ էին հայտնաբերվել, որոնցից երկուսը` Գուլիևն ու Ասկերովը, ձերբակալվել էին, իսկ մեկը` սպանվել։ Սպանված ադրբեջանցու դին հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին։ Ադրբեջանցիները սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վնասվածքներ հասցրել 37-ամյա Կարինե Դավթյանին։
Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Հայ գերիների առաջին մեծ խումբը Երևան է վերադարձել 2020 թվականի դեկտեմբերի 15-ին։ Վերջին դեպքը հոկտեմբերի 19-ին էր, հայրենիք վերադարձան ևս հինգ գերի։ Երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88 էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։