Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ
Հայաստանի հավաքականն այժմ J խմբի երրորդ հորիզոնականում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ
Մեր ազգային ընտրանին հանգրվանել է Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում Իսլանդիա-Հայաստան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։ Մեր հավաքականն այժմ J խմբի երրորդ հորիզոնականում է։