ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:
Նշվում է, որ սա Վելիևի առաջին արտասահմանյան այցն է: Այն կտևի մինչև սեպտեմբերի 14-ը: