ՀՀ ոստիկանապետին խիստ մտահոգել է ՃՏՊ–ների, զոհերի ու վիրավորների թվի աճը. տեսանյութ

Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Sputnik
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության պետը խիստ մտահոգություն է հայտնել՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվել է վիճակագրություն, քննարկվել է իրավիճակը, ներկայացվել են առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահե Ղազարյանը հանձնարարել է խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Արագածոտնի մարզում գառներով բարձված բեռնատար է շրջվել. զոհերին հանել են մեքենայի տակից
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։
Արմավիրում դիմահար բախվել են «Մերսեդեսն» ու «07»-ը. կա 1 զոհ
Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Շղթայական ավտովթար Երևանում. թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 3 մարդատարի