Հայաստանը և ԼՂ–ն ստիպված էին դիմակայել լրջագույն մարտահրավերներին. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին: Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը. տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, Հայաստանը և ԼՂ–ն ստիպված էին պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները հաղթահարել։
ԱԺ նախագահը ելույթում նշել է, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:
Նրա խոսքով` միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարևոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին: