ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, որը Տոկիոյի օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, Instagram-ի իր էջում մանկության լուսանկար է հրապարակել: Լուսանկարում ապագա մարզիկը «շպագատ» է նստել։
«Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարեկան եմ այստեղ»,–գրել է նա։
View this post on Instagram
Դալալոյանի լուսանկարը մեկնաբանել է նաև սինխրոն լողի օլիմպիական խմբային կազմում եռակի չեմպիոնուհի, աշխարհի 14-ակի չեմպիոնուհի և Եվրոպայի վեցակի չոմպիոնուհի Ալլա Շիշկինան։
«Ի՜նչ լավն ես, հավանաբար չէի ճանաչի։ Քանի՞ տարեկան ես այստեղ»- գրել է նա։
Մարմնամարզիկի հետևորդները ևս բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու Դալալոյանին նորանոր հաղթանակներ մաղթել։ Ռուս մարմնամարզիկներից Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը 262,500 միավորով հաղթեցին օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։
Ռուսաստանի ազգային հավաքականը 1996 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ այս մրցաշարում լավագույնը: