Արագածոտնի մարզում սարսափելի վթար է եղել. տեսանյութ, լուսանկարներ

Մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանած բեռնատարին։ Քննչական կոմիտեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ:
Sputnik
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում մահացու ավտովթար է գրանցվել։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում։
Сотрудники следственного комитета на месте ДТП со смертельным исходом на 3-м км трассы Алагяз-Артик (3 сентября 2021). Арагацотнская область
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի վթարը
Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։
Сотрудники следственного комитета на месте ДТП со смертельным исходом на 3-м км трассы Алагяз-Артик (3 сентября 2021). Арагацотнская область
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի վթարը
 
Վթարի հետևանքով բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մարդատար ավտոմեքենայի վարորդը մահացել է:
Сотрудники следственного комитета на месте ДТП со смертельным исходом на 3-м км трассы Алагяз-Артик (3 сентября 2021). Арагацотнская область
Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի վթարը
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Сотрудники следственного комитета на месте ДТП со смертельным исходом на 3-м км трассы Алагяз-Артик (3 сентября 2021). Арагацотнская область
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել են Ford–ն ու УАЗ–ը. կան տուժածներ