Օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով․ Սուրենյան

Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Sputnik
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Կրակե տոռնադո Կալիֆոռնիայում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավարևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
«Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք երկու տարբեր Հայաստանի հետ». Սուրեն Սուրենյանց