Այսօր երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Արցախի փողոցում: Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է կողաշրջված շտապօգնության մեքենան:
Դեռևս հնարավոր չի եղել պարզել արտակարգ իրավիճակի պատճառներն ու հանգամանքները: Վթարի վայր են ժամանել բժիշկներ, ոստիկաններ և հրշեջ ջոկատներ:
Ինչպես ավելի ուշ հայտնեց Shamshyan.com–ը, Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, որը լուսաձայնային ազդանշանները միացած հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
2 վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: