«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի հրդեհը շարունակվում է. տեսանյութ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են 60 փրկարար ծառայողներ։
Sputnik
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ
Նշվում է, որ այսօր՝ ժամը 06։00-ից սկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։28-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։
Հրշեջներին հաջողվել է մարել Խոսրովի անտառում շուրջ 2 օր շարունակվող հրդեհը
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):
Դիմավորեք Նովային. Խոսրովի անտառի մոտ կովկասյան հովազի նոր առանձնյակ է հայտնվել. տեսանյութ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել էր հերթապահություն:
Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել էին 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։
Ժամը 19:30-ին տեղեկություն էր ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվում էր բուսածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 փրկարար ծառայող։
Խոսրովի անտառի հրդեհը մարվել է. վնասի չափը հայտնի է