Դատարանների աշխատակազմերի աշխատավարձերը կբարձրանան. Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա փոփոխությունների մասին:
Sputnik
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Ինչպես տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Արագածոտնի մարզում։
«Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշել է Ջհանգիրյանը:
Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Ըստ նրա` առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը։
Ի՞նչ են քննարկել Գագիկ Ջհանգիրյանն ու Կարեն Անդրեասյանը
«Սոցիալական ապահովության հարցը կլուծենք։ Եվ ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ–ում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահմանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- նշել է Ջհանգիրյանը:
Դատարանի որոշման հասցեատերը ԲԴԽ–ն չէ. Վարդազարյանի լիազորությունները դեռ կասեցված են
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազորությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:
Ջհանգիրյանն այցելել է Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացել շենքային պայմաններին ու աշխատակիցների խնդիրներին:
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով