Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ

Հայտնի է, թե հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որտեղ է անցկացնելու իր հանգիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ նախագահն արձակուրդի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում:
Նախագահականից չեն հստակեցրել, թե որքան ժամանակով է Սարգսյանը մեկնում արձակուրդ։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը վերջին անգամ արձակուրդ գնացել է 2020–ի սեպտեմբերի սկզբին։ Նա իր արձակուրդի մի մասն անցկացրել է Մեծ Բրիտանիայում։