44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ հուլիսի 28-ին տեղի ունեցած մարտերը արցախյան 44-օրյա պատերազմից հետո ամենամեծ սրացումն էին։
Sputnik

Այսօր` հուլիսի 28–ին, Ադրբեջանի ԶՈւ–ն հարձակվել է հայկական դիրքերի վրա ՝ առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

Հայ զինծառայողներին հաջողվել է հետ մղել նրանց և հետ բերել մարտական դիրքը, սակայն, ցավոք, 3 զոհ տալու գնով։
Սակայն հայկական ԶՈւ–ն երեք կորուստ է ունեցել։

ՊՆ–ն հայտնել է զոհերի անունները`

  • Դավիթ Քոչարյան
  • Կորյուն Հարությունյան
  • Հայկ Գևորգյան

Ժամկետային զինծառայող Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղի միակ շրջանավարտն էր։ Նա, ինչպես նաև իր ծառայակից Կորյուն Հարությունյանը 20 տարեկան էին։

«Թևանցելով, դիրքը հետ ենք գրավել». տեսանյութ հարձակման ենթարկված հայկական դիրքից

Սպա Հայկ Գևորգյանը ողջ էր մնացել արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ, բայց զոհվեց դիրքում։ Նա երեք անչափահաս երեխաների հայր էր։

Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններից առաջ Երևանը դատապարտեց Բաքվի գործողությունները։ Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման մասին է։

Նրանք հանդիպել էին` լուծելու սահմանազատման հարցը։

ՀՀ ՊՆ–ն հայտարարել է, որ Բաքուն այդ գործընթացից առաջ ուզում է բարելավել իր դիրքերը։

Սահմանին զոհված Կորյուն Հարությունյանը բազմազավակ ընտանիքի միակ որդին էր

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։