Գերմանիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 42-ի

Ռայնլանդ Պֆալց դաշնային երկրամասի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ անհետ կորած է համարվում մոտ 70 մարդ:
Sputnik

Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց և Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա դաշնային երկրամասերում անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 42-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խոշոր ջրհեղեղ Ինդոնեզիայում. մոտ 63 մարդ մահացել է

Հաղորդվում է, որ Ռայնլանդ Պֆալցում 18 մարդ է զոհվել։ Հեղեղների պատճառով 6 տուն է փլուզվել։

Տեղատարափ անձրևները և հեղեղումները խախտել են երկաթուղային, ավտոմոբիլային և գետային տրանսպորտի աշխատանքը, Ռեյն գետի վրա նավարկությունը դադարեցվել է:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցնցված է Գերմանիայում ջրհեղեղների հետևանքներից։

«Ես ցնցված եմ այս աղետից, շատ մարդիկ են տուժել ջրհեղեղի գոտիներում։ Ես ցավակցում եմ զոհվածների և անհայտ կորածների հարազատներին», - Մերկելի հայտարարությունը մեջբերում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

Մերկելը նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին իրենց աշխատանքը արտակարգ կատարեօու համար:

Ռայնլանդ Պֆալց դաշնային երկրամասի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ անհետ կորած է համարվում մոտ 70 մարդ:

Ջրհեղեղի պատճառով Յալթայի բնակիչներին տարհանում են