Ճապոնիայում ուժեղ սողանք է տեղի ունեցել, որն իր ճանապարհին սրբել է ամեն ինչ. տեսանյութ

Մոտ երկու տասնյակ մարդ անհետ կորել են։ Աղետի գոտում սկսվել է որոնողափրկարարական գործողությունը։
Sputnik

Ճապոնիայի Ամամի քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) այսօր առավոտյան ուժեղ սողանք է տեղի ունեցել: Առնվազն 20 մարդ անհետ կորել է, հաղորդում է Կիոդո գործակալությունը:

Ավելի քան 50 մարդ է զոհվել Հնդկաստանում սառցադաշտի սողանքից

Հաղորդվում է, որ աղետի գոտում սկսվել է որոնողափրկարարական գործողություն։ Տեղի վարչակազմը Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերից օգնություն է խնդրել մարդկանց գտնելու հարցում։

Քաղաքային արվեստի թանգարանում տեղակայվել է ժամանակավոր կացության կենտրոնը։ Վերջին տվյալներով ՝ այնտեղ արդեն 14 մարդ է ուղարկվել։

Վերջին օրերին Սիձուոկայի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևներ են տեղացել։ 

Պրեֆեկտուրայի իշխանությունները վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել գրեթե 21 հազար բնակելի տների համար: Նրանք 35,5 հազար մարդու կոչ են արել անհապաղ տարհանվել։

Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել